ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԳՈԼԴ ՎԱՌ» ՍՊԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բարձր որակ գումարած գեղեցիկ արտաքին՝ հասանելի յուրաքանչյուր գնորդին: Առաջնորդվելով այս կարգախոսով՝ «Գինեվան» գինու գործարանը մթերում եւ վերամշակում է Հայաստանի բերրի հողից սնված հատընտիր խաղողի տեսակներ եւ արտադրում բարձրակարգ գինիներ: 

Գործարանը՝ «Գինեվան» գինիների տեսականիով հայաստանյան սպառողին է ներկայացել 2011 թվականին, իսկ հաջորդ տարվանից այդ բարձրորակ գինիներն ու թունդ ալկոհոլային ըմպելիքները հասանելի են դարձել արտերկրի գնորդին՝ «Ջորջեո Վառլամես» ապրանքանիշով: 

Մեկ այլ՝ СССР, ապրանքանիշով էլ գործարանը սպառողին է ներկայացնում մսի ու ձկան պահածոներ: 

«Գինեվան». անուն, որին կարճ ժամանակում հաջողվել է վստահություն ներշնչել նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: 

© 2012 Gold Var Ltd. All Rights Reserved.
Site by Cyber Design.